Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՊԵԿ. 62,3 միլիարդ` 2016-ից ավելի

ՊԵԿ. 62,3 միլիարդ` 2016-ից ավելի
29.11.2017 | 23:13

Ըստ պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության` խոշոր բիզնեսը 62,3 մլրդ դրամով կամ 16 տոկոսով ավելի հարկային եկամուտ է ապահովել, քան 2016-ին։ 10 ամսում խոշոր բիզնեսն ապահովել է ընդհանուր հարկային մուտքերի 61 տոկոսը։


«Խոշոր բիզնեսն ավելացրել է պետբյուջե վճարած հարկերը: Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017-ի 10 ամիսներին 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե 37 մլրդ դրամով կամ 9,2 տոկոսով: Եթե նախորդ տարի ցուցանիշը մոտ 400 մլրդ դրամ էր, այս տարի գրեթե 437 մլրդ դրամ է և կազմում է պետական եկամուտների կոմիտեի ապահոված ընդհանուր մուտքերի 61 տոկոսը։ Ընդ որում, եթե 2016-ի հունվար-հոկտեմբերին հարկային գերավճարներն աճել էին 6,3 մլրդ դրամով, 2017-ի նույն շրջանում, ընդհակառակը, նվազել են 19,2 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում 2017-ի հարկային եկամուտների աճը գրեթե կրկնակի է՝ 62,3 մլրդ դրամ կամ 16 տոկոս»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Ըստ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության, 2017-ի 10 ամիսներին ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5 մլրդ դրամով կամ 31,5 տոկոսով:

Դիտվել է՝ 1906

Մեկնաբանություններ